Փոխարժեքներ
25 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.55 |
EUR | ⚊ | € 412.16 |
RUB | ⚊ | ₽ 4.5666 |
GBP | ⚊ | £ 496.94 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
ԱՄՆ վարչակազմն իր առաջնահերթություններից մեկն է համարում թույլ չտալ, որ Ուկրաինայի շուրջ ընթացիկ ճգնաժամը վերաճի երրորդ համաշխարհային պատերազմի։ Այս մասին ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Կարծում եմ, որ Էմանուելը համաձայն է ինձ հետ առավել կարևոր շատ հարցերում: Դրանցից գլխավորն այն է, որ այժմ ամենահարմար ժամանակն է: Սա կարող է լինել միակ ժամանակը: Դուք գիտեք, որ դա շատ հետաքրքրական և սարսափելի իրադրություն է, որը կարող է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի: Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա», - ասել է Թրամփը՝ մեկնաբանելով իրավիճակն Ուկրաինայում:
ԱՄՆ նախագահը նաև ողջունել է Ֆրանսիայի դիրքորոշումը, որի համաձայն Եվրոպայի երկրները պետք է առաջատար դեր ստանձնեն Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգության ապահովման գործում։
«Ինձ ուրախացնում է, որ նախագահ Մակրոնը համաձայն է այն բանի հետ, որ խաղաղության ապահովման գինը և բեռը պետք է կիսեն Եվրոպայի երկրները, այլ ոչ միայն Միացյալ Նահանգները, ինչպես նաև այն բանի հետ, որ Եվրոպան պետք է առաջնորդի դեր ստանձնի Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգության ապահովման հարցում, ինչն էլ նա ցանկանում է: Դա շատ մեծ քայլ չէ: Մեծ քայլը կլինի այն, ինչը տեղի կունենա առաջիկա մի քանի շաբաթներին», - հայտարարել է ԱՄՆ նախագահը: