կարևոր
3052 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-11 21:03
Աշխարհ

Թրամփը Հարիսին մեղավոր է կարգել ռուս-ուկրաինական պատերազմի, Գազայի արյունահեղության համար

Թրամփը Հարիսին մեղավոր է կարգել ռուս-ուկրաինական պատերազմի, Գազայի արյունահեղության համար

Ֆիլադելֆիայում տեղի ունեցած ԱՄՆ նախագահի՝ դեմոկրատ ու հանրապետական թեկնածուների հեռուստաբանավեճը կարող է առանցքային նշանակություն ունենալ չկողմնորոշված ընտրողների համար։

Երեքշաբի երեկոյան ABC News-ի եթերում վերջապես հանդիպեցին ԱՄՆ նախագահի դեմոկրատ ու հանրապետական թեկնածուները Քամալա Հարիսն ու Դոնալդ Թրամփը՝ միմյանցից մոտ երկու մետր հեռավորության վրա և առանց հանդիսատեսի սրահում։ Նրանց հեռուստաբանավեճը ուղիղ հեռարձակվում էր ամերիկյան նաև այլ հեռուստաընկերությունների եթերով ՝ թույլ տալով տասնյակ միլիոնավոր ամերիկացիների հասկանալ, թե ում օգտին են քվեարկելու այս նոյեմբերին։

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ներկայացնելով իր դիրքորոշումները տարբեր հարցերի առնչությամբ և արձագանքելով Թրամփի թիրախավորումներին, կենտրոնացավ իր քաղաքականության ուղղությամբ, որը հաջորդելու է նախագահ Ջո Բայդենին վարչակազմի վարած գծին, սակայն լինելու է Հարիսինը՝ արտահայտելով նրա մոտեցումները։

«Ես Ջո Բայդենը չեմ և, իհարկե, Դոնալդ Թրամփը չեմ։ Եվ այն, ինչ առաջարկում եմ, մեր երկիրը առաջ տանող նոր սերունդն է: Նա, ով հավատում է []: Նա, ով լավատեսության զգացում է բերում, թե ինչ կարող ենք անել՝ ամերիկյան ժողովրդին շարունակաբար արհամարհելու փոխարեն»,- ասել է Հարիսը։

Հեռուստաբանավեճի ժամանակ Թրամփը մեղադրեց Հարիսին՝ նրան անվանելով մարքսիստ և պատասխանատու ԱՄՆ-ում անօրինական միգրանտների թվի աճի համար:

«Նրանք քանդել են մեր երկրի համակարգը։ Միլիոնավոր մարդկանց ներս են թողել»,- ասել է Թրամփը։

Առանց ապացույցներ ներկայացնելու՝ Դոնալդ Թրամփը Քամալա Հարիսին նաև մեղավոր կարգեց Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժման և Գազայում շարունակվող արյունահեղության համար:

«Նա ատում է Իսրայելը։ Միևնույն ժամանակ, նա յուրովի ատում է արաբ բնակչությանը, որովհետև ամբողջ տարածաշրջանը պայթեցվելու է` արաբները, հրեաները, Իսրայելը․․․: Իսրայելը կվերանան»,- ասել է Թրամփը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։