|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
CNN հեռուստաալիքը կանխատեսումներ է արել` նշելով, որ դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում կարող են ստանալ 238 տեղ, իսկ հանրապետականները՝ 197:
Ըստ CNN-ի`Կալիֆոռնիան կդառնա այն նահանգը, որը կապահովի դեմոկրատների թվային գերակշռությունը:
Այս կանխատեսումների հաստատման դեպքում դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում կզբաղեցնեն խոսնակի պաշտոնը, ինչպես նաև կգլխավորեն բոլոր կոմիտեները:
Նույն կանխատեսումների շրջանակներում` Հանրապետական կուսակցությունը պահպանել Է մեծամասնությունն ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում: CNN հեռուստաալիքի տվյալներով՝ այդ կուսակցությունից սենատոր Թեդ Քրուզը հաղթանակ Է տարել Տեխաս նահանգում, ինչը հանրապետականների համար երաշխավորել Է Սենատի նկատմամբ վերահսկողությունը:
Նշենք, որ բոլոր շրջաններում ձայների մասին ստույգ տվյալներ դեռևս չեն նշվում, քանի որ որոշ նահանգներում շարունակվում Է ձայների հաշվարկը: