կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-28 08:04
Հասարակություն

Ռուս֊ուկրաինական պատերազմի 4֊րդ օրը. իրավիճակի մասին՝ ամփոփ

Ռուս֊ուկրաինական պատերազմի 4֊րդ օրը. իրավիճակի մասին՝ ամփոփ

Պատերազմի չորրորդ օրը։ Կարևոր իրադարձություններ

  • Այսօր առավոտյան պարզ դարձավ, որ գիշերը ռուսական զորքերը զգալիորեն բարելավել են իրենց դիրքերը Խարկովի ուղղությամբ և մտել քաղաք։ Փողոցային մարտերի արդյունքով երկու կողմերն էլ լուրջ կորուստներ են ունեցել։ Երեկոյան ռուսական Telegram-ալիքները տեղեկացրել են, որ ՌԴ հատուկ ջոկատայինները կարողացել են էլ ավելի բարելավել իրենց դիրքերը Խարկովում։
  •  Օրվա ընթացքում հայտնի է դարձել, որ Դոնեցկի և Լուգանսկի ճակատում ՌԴ բանակը շարունակել է առաջընթացը և մոտեցել Ազովի ծովում գտնվող ուկրաինական վերջին նավահանգիստ-քաղաքին՝ Մարիուպոլին։ Քաղաքն այս պահին ամբողջությամբ շրջապատված է
  • Ռուսական Բանակը աշխատում է նաև Օդեսայի ուղղությամբ։ Ճակատի այս հատվածից նույնպես ՌԴ ՊՆ-ն հաղորդում է զորքերի առաջխաղացման մասին։
  • Կիևի ուղղությամբ մարտավարական հակամարտությունը շարունակվում է։ Ռուսական զորքերը արգելափակել են քաղաքի արևմտյան և հարավ-արևմտյան մուտքերը։ Օրվա ընթացքում մի քանի անգամ տեղեկություններ են ստացվել, որ ռուսական զորքեր են նկատվել նաև Կիևից հյուսիս ընկած տարածքներում։
  • ԱՄՆ-ն և ԵՄ երկրները շարունակում են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Բացի նրանից, որ ռուսական մի շարք բանկեր կանջատվեն SWIFT համակարգից, այսօր ԵՄ-ն որոշում է կայացրել նաև ամբողջապես փակել օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար։ Օրվա ընթացքում Արևմուտքն անընդհատ նոր պատժամիջոցների մասին էր հայտնում՝ զուգահեռ նաև տեղեկացնելով, որ մեծացնում են Ուկրաինային ցուցաբերվող ռազմական աջակցությունը։
  • Թուրքիան հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները պատերազմ է և սահմանափակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներով ռազմանավերի անցումը։
  • Օրվա առաջին կեսին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի հետ բանակցելու նպատակով ռուսական պատվիրակությունը մեկնել է բելառուսական Գոմել, որտեղ նրանք երկար սասում էին ուկրաինական կողմին։ Պաշտոնական Կիևը սկզբից հրաժարվում էր Բելառուսի տարածքում բանակցություններ վարելու գաղափարին, սակայն Լուկաշենկո-Զելենսկի հեռախոսազրույցից հետո վերջիններս պայմանավորվեցին բանակցություններն անցկացնել երկու երկրների սահմանում գտնվող անցակետում։ Մինչ այս պահը, սակայն, ուկրաինական պատվիրակությունը տեղ չի հասել։ Ուշացումը բացատրվում է անվտանգային և լոգիստիկ խնդիրներով։
  • ՌԴ նախագահ Վ. Պուտինը հրամայել է պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին Ռուսաստանի զսպման ուժերը բերել մարտական հերթապահության հատուկ ռեժիմ։ Իր այդ որոշումը Պուտինը հիմնավորել է ՆԱՏՕ անդամ մի շարք պետությունների ղեկավարների՝ Ռուսաստանի հասցեին հնչեցված ագրեսիվ հայտարարություններով ու նրանց կողմից Ռուսաստանի հանդեպ իրականացվող ոչ բարեկամական գործողություններով։
  •  Օրվա ողջ ընթացքում Ուկրաինայի ամենատարբեր անկյուններից ստացվում էին հրթիռակոծման, օդային մարտերի, տարբեր շարասյուների ոչնչացման, այս կամ այն բնակավայրի ձեռքից ձեռք անցնելու մասին լուրեր։