Փոխարժեքներ
17 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.33 |
EUR | ⚊ | € 432.69 |
RUB | ⚊ | ₽ 4.7766 |
GBP | ⚊ | £ 513.51 |
GEL | ⚊ | ₾ 141.02 |
Մայիսի 16-ին Dizak Art կենտրոնում բացվել է շուշեցի նկարիչ Սամվել Թավադյանի «Անավարտ զրույց» անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկա էր ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի մշակույթի տարածման եւ պահպանման գործում ավանդ ունեցող արցախցի գործիչներ, շուշեցիներ, արվեստը գնահատող հայրենակիցներ, ընկերներ։
Միջոցառմանը օրհնության խոսք է ասել ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանը ներկա լինելով ցուցահանդեսին՝ իր խոսքում նշել է,- 2022 թվականին Սամվել Թավադյանն անգնահատելի օգնություն է ցուցաբերել Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած արվեստի կորած հավաքածուների կատալոգների վերականգնման գործում:
Սերգեյ Շահվերդյանը Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ իր խոսքում եւս մեկ անգամ բարձրաձայնել է բռնազավթված Արցախում մնացած առնվազն 28 թանգարանային եւ արվեստի հավաքածուների անհայտ ճակատագրի մասին, որոնցից որոշները թալանվել եւ ավերվել են:
Ցուցահանդեսին հանդես են եկել նաեւ «Դիզակ Արտ» կենտրոնի սաները՝ արցախյան գեղեցիկ նոտաներով ամբողջացնելով երեկոն։
Ս. Թավադյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ տեղահանված արվեստագետների կողքին լինելու, աջակցելու, իսկ բոլոր ներկաներին՝ իր հույզերն ու ապրումները կիսելու համար։
Ցուցահանդեսը կտևի 10 օր՝ հանդիսատեսին հնարավորություն տալով ծանոթանալ արվեստագետի ստեղծագործական աշխարհին։