կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-12 16:25
Հասարակություն

«Սիսիան» ԲԿ-ում ծնվել է շուշեցի ընտանիքի 3-րդ զավակը

«Սիսիան» ԲԿ-ում ծնվել է շուշեցի ընտանիքի 3-րդ զավակը

«Սիսիան» ԲԿ-ում ծնվել է շուշեցի ընտանիքի 3-րդ զավակը՝ Վալերիան։

Ընտանիքի հայրը՝ Վալերին, որը պատերազմի առաջին իսկ օրերից կամավոր մասնակցել է մարտերին, հոկտեմբերի 10-ին հերոսաբար ընկել է Ֆիզուլիում։

Ընտանիքը հապճեպ Հայաստան է տեղափոխվել Շուշիից՝ առանց անգամ անհրաժեշտ իրերը վերցնելու հնարավորության և այն հույսով, որ պատերազմն ավարտվելուն պես վերադառնալու է Շուշի՝ իրենց նոր գնված տունը, ու ապրելու առաջվա պես։

Ավաղ՜․․․

Արմենուհին, իհարկե, չի կարողանում խոսել, պատմել առանց արցունքների․ կորցրել է ամուսնուն, որի հետ, ուս ուսի տված, կարողացել էին տուն դնել, որն ամբողջությամբ՝ կահ-կարասիով մնաց թշնամուն, երկու երեխա մեծացնել ու սպասում էին երրորդի լույս աշխարհ գալուն։ Գիտակցում է, որ պետք է ուժեղ լինի, այսուհետ ինքն իր երեք երեխաների համար և՛ մայր է, և՛ հայր։

Արմենուհին ասում է, որ փոքրիկ Վալերիան հորն է նման՝ Վալերիին, և հույս ունի, որ, փոքրիկի լույս աշխարհ գալով, հաջողության դռները կբացվեն իր ընտանիքի առջև։

Նաև վստահ է՝ կյանքը հաղթում է պատերազմին, և շատ ու շատ նոր կյանքերով պիտի սփոփվենք ու ուժ ստանանք։