կարևոր
10480 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-09-08 13:53
Մշակույթ

Գյումրու Ասլամազյան քույրերի թանգարանում բացվեց իրավաբան Մարինե Մանուկյանի` «Լռության ձայնը» խորագրով անհատական ցուցահանդեսը

Գյումրու Ասլամազյան քույրերի թանգարանում բացվեց իրավաբան Մարինե Մանուկյանի` «Լռության ձայնը» խորագրով անհատական ցուցահանդեսը

Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվեց ծնունդով գյումրեցի, մասնագիտությամբ իրավաբան Մարինե Մանուկյանի անհատական ցուցահանդեսը, որը կրում էր «Լռության ձայնը» խորագիրը։

Մ. Մանուկյանի խոսքով` գեղանկարները լռության ձայնը լսելի դարձնելու և այն դրական զգացողություններով խլացնելու միտում ունեն։ Սա նկարչուհու թվով երրորդ անհատական ցուցահանդեսն էր։

«Նկարել սկսեցի բավականին ուշ, երբ ասելիքս չէր տեղավորվում իմ ընտրած մասնագիտության շրջանակներում, երբ մանկությանս արևն իր իրական շողերով ինձ հանգիստ չէր տալիս..., ու հիմա վերադառնում եմ հարազատ քաղաք` բերելով արևներ, սեր ու ջերմություն...»-, նշում է նկարչուհին։

Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։

Ողջույնի խոսքով հանդես եկան Շիրակի նախկին մարզպետ Արարար Գոմցյանը, ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը։

Ցուցահանդեսին մասնակցում էին հայտնի իրավաբաններ, արվեստագետներ` նկարիչ Թաթուլ Առաքյանը, դատավորներ Անի Մխիթարյանը, Արսեն Մկրտչյանը, համայնքային պաշտոնյաներ և հասարակական գործիչներ։

Ցուցահանդեսն իր ուրույն նկարչական ոճով Գյումրու քաղաքային մշակութային կոլորիտին նոր շունչ և դրական լիցքեր հաղորդեց։