Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ըստ տարածվող լուրերի լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ հարուցված գործի հիմքը մի քանի տարի առաջ Փաշինյանի Սյունիքի այցը լուսաբանելն է... սա ավելի աբսուրդ բան է, քան անգամ խոսքի համար ազատազրկելը, որովհետև լրագրությունը այն մասնագիտական գործունեության տեսակներից է, որը պաշպանվում է քրեական օրենքով...։ Այս մասին գրում է փաստաբան Սոս Հակոբյանը։
«Սա նույնն է, որ մի որոշ ժամանակ անց քաղաքական հնչեղություն ունեցող գործերով փաստաբաններին սկսեն մեղադրել իրենց վստահորդների հանցակից լինելու մեջ և հետապնդեն:
Քննիչներն ու դատախազները Հայաստանում մարդկանց հետապնդելու հարցերում որևէ արգելակ չունեն, երբ խոսքը վերաբերում է իշխանություններին հաճոյանալուն: Կրկնում եմ՝ ՈՐԵՎԷ...»։
Հիշեցնենք՝ սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Նա մեղադրվում է 4 տարվա վաղեմության «Սյունյաց ողջույնի» գործով, այլ կերպ ասած՝ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել մասնագիտական պարտականությունները կատարելու հիմքով։