Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ երրորդ նախագահ Սարժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ՀՀԿ-ն շաղկապում է արտաքին և ներքին քաղաքական խմորումների ու զարգացումների հետ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ավելի մանրամասն ուսումնասիրելով ներկայացված մեղադրանքի իրավական հղումները կամ հղումները, որոնք փորձել են իրավական փաթեթավորում տալ բացառապես քաղաքական գործընթացին, գալիս ենք հետևյալ եզրակացության։ Հիշում եք՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում հայտնի հեռախոսազրույցի արտահոսքը, որտեղ իշխանավորները պնդում էին, որ Քոչարյանի գործը ջուր է։ Եթե գնանք 4 էլեմենտների տրամաբանությամբ, ապա եթե Քոչարյանի գործը ջուր է, Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը օդ է։ Անհամբեր կսպասենք պատմության դատին, կտեսնենք, թե ում նկատմամբ հարուցված գործը կլինի կրակ, և ում նկատմամբ հարուցված գործը՝ հող»,-նշեց նա։
Աշոտյանի խոսքով՝ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը տեղեկատվական ռումբի էֆեկտ ունեցավ քաղաքական, հասարակական և տեղեկատվական շրջանակների համար. «Ուզում եմ վերահաստատել, որ այն ոչ մի կերպ բացասական ազդեցություն չի կարող ունենալ ՀՀԿ-ի ներքին և արտաքին քաղաքական գործունեության վրա։ Ասեմ ավելին՝ պարոն Սարգսյանի նկատմամբ հարուցված գործն ու մեղադրանքն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացները, և այստեղ է, որ պետք է ասել շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ»։