Փոխարժեքներ
01 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.94 |
EUR | ⚊ | € 443.01 |
RUB | ⚊ | ₽ 4.8004 |
GBP | ⚊ | £ 520.8 |
GEL | ⚊ | ₾ 141.85 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը շնորհավորել է Մայիսի 1-ի առթիվ։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Աշխատանքի օրվա առթիվ։
Գարունն ու աշխատանքը նոր ուժ են տալիս և միավորում տարբեր սերունդներ։ Այս տոնը մարմնավորում է աշխատավորների համերաշխությունը, խորհրդանշում է բոլոր ստեղծագործ ուժերի միասնությունն ու համախմբվածությունը, որոնք միավորված են երկրի անվտանգության, բարգավաճման և Հայրենիքի կայուն զարգացման ընդհանուր ցանկությամբ։
Աշխատավոր մարդկանց նկատմամբ հարգանքը բոլոր մեծ ծրագրերի հիմքն է։ Այս օրը, ավանդույթի համաձայն, մենք նաև փառաբանում ենք աշխատանքի վետերաններին, որոնց աշխատանքային սխրանքը դրեց մեր այսօրվա կյանքի հիմքը։
Այս տոնական օրը մաղթում եմ գարնանային ջերմություն և հիանալի տրամադրություն։
Թող ձեր օրը լցվի ընկերների և ընտանիքի հետ հանդիպման ուրախությամբ, նոր լիցք հաղորդի և լավատեսություն, սեփական ուժերի նկատմամբ հավատի և ծառայի որպես խթան` հետագա աշխատանքի համար։
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն և բարգավաճում։
Թող խաղաղությունը, հաջողությունը և բարեկեցությունը տիրեն յուրաքանչյուրիդ տանը և յուրաքանչյուրիդ ընտանիքում։
Շնորհավոր Աշխատանքի օր»։