|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ըստ ոչ այդքան օդում կախված լուրերի` ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը հավանություն է ստացել նորին դավաճանություն Փաշինյանից` բիրտ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Չեն հասկանում, որ ցուցարարների և մեր բոլոր քաղաքացիների համար չկա ավելի թանկ բան, քան իրենց և իրենց ընտանիքների ապագան է անվտանգ և առանց թուրքի Հայաստանում և Արցախում:
Ոստիկանությանը զսպելու համար հարկավոր է մեծաքանակ ուժերով միշտ լինել Ֆրանսիայի հրապարակում:
Չկա հնարավորություն կանգնեցնելու ժողովրդական շարժումը:
Այլևս քաղաքացին է տերը իր երկրի, քաղաքացին է որոշում և այդ որոշումը կայացված է:
Արի՛ այն իրագործելու:
Սպասում ենք քեզ Ֆրանսիայի հրապարակում»։