կարևոր
1261 դիտում, 5 ժամ առաջ - 2025-06-23 17:43
Իրավական

Լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ վարչական հսկողության կիրառումը մերժվել է․ պաշտպան

Լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ վարչական հսկողության կիրառումը մերժվել է․ պաշտպան

Լրագրող Անուշ Միրզոյանի պաշտպան Էդուարդ Հովհաննիսյանը գրում է․ «ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Հովհաննիսյանը մերժեց դատախազի բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մերժվել էր քննիչի միջնորդությունը լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց վարչական հսկողություն կիրառելը։

Վերաքննիչ դատարանի այս որոշմամբ վերահաստատվեց այն իրավական մոտեցումը, ըստ որի՝ լրագրողի մասնագիտական գործունեությունն ինքնին չի կարող հիմնավորում ծառայել խափանման միջոց կիրառելու համար, իսկ լրագրողական գործունեության նկատմամբ անհիմն և ոչ համաչափ միջամտությունները հակասում են խոսքի ազատության և մամուլի անկախության սահմանադրական և միջազգային երաշխիքներին»։