Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձել է այսօրվա Երևանի ավագանու արտահերթ նիստում տեղի ունեցած սկանդալին։
«Այսօրվա ավագանու նիստի ընթացքում Ավինյանի հրահանգով Կարմիրբերետավորները նիստերի դահլիճից ուժով և բռնության գործադրմամբ հեռացրին ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանին։
Այսպիսի պահվածքի դրսևորումը վկայում է այն բանի մասին, որ տրանսպորտի թանկացման դեմ սպասվող բոյկոտն ու անհնազանդությունը ջղաձգումների մեջ են գցել իշխող ուժին։
Ակնհայտ է, որ քաղաքային իշխանությունները տապալել են տրանսպորտային համակարգի բարեփոխումները, և հիմա ողջ թիմով փորձում են ներկայացնել, թե իրենց մտածած փաթեթներն ու «զեղչերը» մի բան էլ ձեռնտու են բնակչության համար։
Զավեշտալի է նաև այն, որ ոստիկանական ուժերը լուռ անտարբերությամբ կարող են հետևել Հանրապետության հրապարակում ցնծացող և ադրբեջաներենով «Ղարաբաղ» երգող խմբին, իսկ ավագանու նիստին վարչախմբի հրահանգով պատրաստ են ջանասիրությամբ բռնություն կիրառել տրանսպորտի սակագնի թանկացման դեմ պայքարող ավագանու ընդդիմադիր անդամի նկատմամբ»։