Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Աբսուրդ է, որ մենք կարող ենք նման օրակարգ քննարկել, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապվի նրա հետ, որ Կրեմլում նստել, այս ծրագիրն են մշակել։ Ցնորք է ուղղակի, ամաչում եմ, որ մենք ստիպված ենք նման բաներ քննարկել»։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Վաղը Փաշինյանը գնալու է Ռուսաստան, ես առաջարկում եմ, որ Պուտինի հետ բանակցությունների ընթացքում անպայման քննարկի այդ հարցը։ Ալեն Սիմոնյանն ասում է՝ Ռուսաստանը բազմաթիվ գումարներ է ուղարկում Հայաստան, որպեսզի հիբրիդային պատերազմ սկսվի իրենց դեմ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը գնալու է հանդիպելու մի երկրի ղեկավարի, որն իրականացնում է հիբրիդային պատերազմ ՀՀ-ում; Նախ թող հասկանա՝ ինչու է Պուտինն, իրենց պնդմամբ, այստեղ հիբրիդային պատերազմ սանձազրծել և ինչ կարող են անել՝ կանխելու այդ ամենը»,–ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում