|
Փոխարժեքներ
21 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հունվարի 22-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը։
Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Լավրովն ու Ֆիդանը մանրամասն քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդի խնդիրները, անդրադարձել էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական առանցքային նախագծերի իրականացմանը։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում մի շարք միջազգային թեմաների շուրջ։ Անդրադառնալով միջազգային օրակարգին՝ երկու երկրների արտգործնախարարները կարևորել են Մոսկվայի և Անկարայի քայլերի համակարգումը՝ ի շահ տարածաշրջանային սուր խնդիրների փոխընդունելի լուծում գտնելուն, մասնավորապես, Գազայի հատվածում, Սիրիայում, Մերձավոր Արևելքում և առհասարակ նաև Սև ծովի գոտում, ինչպես նաև Անդրկովկասում։