|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մայիսի 25-27-ը կայցելի Ռուսաստան: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա մանրամասնել է, որ Ֆիդանը բանակցություններ կվարի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
«Թուրքիայի արտգործնախարարը մայիսի 25-27-ն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Նախատեսվում են բանակցություններ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային խնդիրների շուրջ՝ շեշտը դնելով Սիրիայում, Լիբիայում, Անդրկովկասում և Սևծովյան տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա»,- ասել է նա: