|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Թուրքիայի արտգործնախարարը:
Իլհամ Ալիևը և Հաքան Ֆիդանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, պատրաստակամություն հայտնել խորացնելու գործակցությունը բոլոր ոլորտներում: Պաշտոնյաների օրակարգում են եղել Հարավային Կովկասում զարգացումները, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, խաղաղության պայմանագրի բանակցությունները և տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Ալիևը հանդիպել է նաև ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի հետ:
Ադրբեջանական կողմի տվյալով՝ Իլհամ Ալիևը կարծիք է հայտնել, թե ԵԱՀԿ մի շարք մեխանիզմներ, օրինակ՝ Մինսկի խումբը, պետք է վերացվեն, քանի որ, նրա խոսքով, անցյալի մնացորդ են:
Նա նաև հայտարարել է՝ «ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը երկկողմ բնույթ է կրում։