կարևոր
2884 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-13 11:47
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Մոսկվա-Կիև հնարավոր բանակցությունները կլինեն ուղիղ՝ առանց միջնորդների

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Մոսկվա-Կիև հնարավոր բանակցությունները կլինեն ուղիղ՝ առանց միջնորդների

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների լավագույն տարբերակը, երկխոսության վերսկսման դեպքում, ուղիղն է՝ առանց միջնորդների։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը

Ինչպես ասել է Պոլիշչուկը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան պատրա՞ստ է նրան, որ ապագայում հնարավոր բանակցությունները պետք է ուղղակիորեն վարվեն Կիևի հետ, եթե, իհարկե, երբևէ վերսկսվեն շփումները երկրների միջև, ասել է, որ բանակցությունները, ամենայն հավանականությամբ, ուղիղ կլինեն։ Նա դա բացատրել է նրանով, որ երբ միջնորդները մասնակցում են բանակցություններին, նրանք ելնում են իրենց շահերից և ազդում բանակցային գործընթացի վրա։

«Սա կլինի լավագույն տարբերակը, քանի որ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, արևմտյան միջնորդները հաճախ հետապնդում են իրենց նպատակները և փորձում են ազդել բանակցությունների ընթացքի վրա՝ գործելով ոչ թե հակամարտությունը լուծելու, այլ իրենց սեփական քաղաքական և տնտեսական շահերից ելնելով»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրենը։