|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ապրիլի 28-ին իրականացվել է Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը, որով Հայաստան է վերադարձել 119 ՀՀ քաղաքացի, և ՀՀ մուտքի իրավունք ունեցող Ուկրաինայի 25 քաղաքացի: Ընդհանուր թվով՝ 144 մարդ: Երևանից Կիև է մեկնել Ուկրաինայի և Հայաստանի 151 քաղաքացի:
Այս մասին այսօր տեղեկացրել է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունն ու երախտագիտություն հայտնել Ուկրաինայի հայերի միությանը՝ երկու ուղղությամբ թռիչքի ֆինանսական ծախսերը հոգալու և դեսպանության հետ համախմբված կազմակերպչական հարցերը լուծելու համար:
«Հսկայական ծավալի աշխատանք են կատարել ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը (Մարինե Հայրապետյան), Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը և պատվավոր հյուպատոսների գրասենյակները։ Շնորհակալ ենք նաև մեր ուկրաինացի գործընկերներին, նաև դիվանագետներին, և, իհարկե, #SkyUp ընկերությանը»,-ասված է դեսպանության գրառման մեջ։