|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին Նյու Դելիում քննարկել են Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները փոխվստահության մթնոլորտում հանգամանորեն քննարկել են բանակցային գործընթացը, որը կոչված է կարգավորելու Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սանձազերծված հակամարտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ: