կարևոր
310 դիտում, 1 ժամ առաջ - 2025-05-08 11:03
Հասարակություն

Պոպուլիզմը Հայաստանում որոշակի արդյունքների հասավ, հետևանքը՝ ՄԻԵԴ-ում հայաստանցի դատավորների դիմումներն են. Ալվինա Գյուլումյան

«Տարիներ առաջ, երբ ԵԽ-ում նախագահում էր Ֆրանսիան, ԵԽ անդամ երկրների բարձրագույն դատարանների ներկայացուցիչները հրավիրվել էին Փարիզ և հանդիպում ունեցան նախագահ Մակրոնի հետ։ Նա ասաց՝ այսօրվա Եվրոպայում պոպուլիստ քաղաքական ուժերը փորձում են հարվածի տակ են դնել դատական իշխանությանը, որը իհարկե, մենք թույլ չենք տա։ Բայց այդ պոպուլիզմը Հայաստանում որոշակի արդյունքների հասավ»,- Երևանում անցկացվող Դատավորների եվրոպական միության (EAJ) ամենամյա համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց Հայաստանի ՍԴ նախկին դատավոր, ՄԻԵԴ նախկին դատավոր, ՀՀ դատավորների միության նախագահի առաջին տեղակալ Ալվինա Գյուլումյանը։

Նրա խոսքով, այսօր դրա հետևանքով Հայաստանը ՄԻԵԴ-ում ունի հայցեր դատավորների պաշտոնավարման հետ կապված։

«Ունենք արդեն արդյունք գրանցած, երբ դատավորի դիմումը ՄԻԵԴ-ը հիմնազուրկ չհամարեց ու խախտում արձանագրեց»,-ասաց Գյուլումյանը։

Հիշեցնենք,  որ միջոցառմանը մասնակցում են  ավելի քան 70 պատվիրակ 34 պետությունից։

Համաժողովի ընթացքում քննարկվելու են Եվրոպայում և տարածաշրջանում դատական իշխանության անկախությանը, արդարադատության տարածաշրջանային մարտահրավերներին, ինչպես նաև միջազգային համագործակցությանը վերաբերող թեմաներ։