Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատարանների նկատմամբ հանրության վստահության, նաև առավել լայն իմաստով՝ իրավունքի գերակայության ապահովման տեսանկյունից խիստ կարևորվում է քաղաքական իշխանության կողմից դատարաններին հարգելը․ «Դեպի բռնապետություն․hետընթաց իրավունքներից» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։
«Եթե դա բացակայում է, մենք ունենալու ենք հանրային անվստահություն, որովհետև այդ նույն քաղաքական իշխանությունները, ունենալով հնարավորություն քարկոծելու դատարանը, դատարանների քաղաքական զսպվածության պայմաններում պատասխան չեն ստանում, և հանրության մեջ հիմնավորվում է այդ տեսակետը, որ, այո, դատարաններն այդպիսին են»,- ասաց նա։