կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-27 12:23
Իրավական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ չեն կարող ճնշել․ Ալվինա Գյուլումյան

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը դժվարանում է պատասխանել, թե ինչ է կատարվում Սահմանադրական դատարանի շենքի ներսում։

Ինչպես հայտնի է՝ այս պահին ՀՔԾ-ն հարցաքննում է Հրայր Թովմասյանին։ Գյուլումյանը նշեց, թե իրեն հնարավոր չէ ճնշել, և ինքը չի օգտվի վաղ կենսաթոշակի գնալու հնարավորությունից։

Ավելի վաղ տեղեկեցարել էինք, որ ՍԴ-ում ՀՔԾ ներկայացուցիչները քննեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որից հետո մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Խոսքն նույն քրեական գործի մասին է, որով մեղադրանք էր առաջադրվել Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։ ՍԴ-ի բակում ընթանում է բողոքի ակցիա։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։ Դրանից անմիջապես հետո ՀՔԾ քննիչները գնացել էին ՍԴ։ Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել, որ ՀՔԾ-ն եւս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը և այդ հիմնավորմամբ դարձյալ դիմել դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։