կարևոր
559 դիտում, 5 ժամ առաջ - 2025-05-06 23:04
Հասարակություն

Սոցիալական արդարության ցածր մակարդակը բացասաբար է ազդում հասարակության զարգացման վրա․ Մհեր Մելքոնյան

«Հայաստան» խմբակցության պատգամովր Մհեր Մելքոնյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին

«Հարգելի  Հայրենակիցներ,

Սոցիալական  արդարությունը  հասարակության  զարգացման  և  բարգավաճման հիմնարար  սկզբունքներից  մեկն  է։

Այսօրվա  մեր   հասարակության  առանձնահատկությունը  նրա  մեծ  շերտավորումն է  սոցիալական, ժողովրդագրական, նյութական և շատ այլ բնութագրերով, ինչը  հանգեցրել է սոցիալական  անհավասարության, անարդար  սոցիալ-տնտեսական հարաբերությունների, բնակչության  տարբեր  շերտերի  միջև  հակասությունների  և հասարակության  անհամաձայնության  ի  հայտ գալուն։

Սոցիալական  արդարության  խնդիրները  միշտ  անհանգստացրել  են  մարդկանց հսկայական  զանգվածներին  ամբողջ  աշխարհում:  Դրանց  լուծման  անհրաժեշտությունը հատկապես  մեծանում  է  ժամանակակից  Հայաստանի  պայմաններում ։

Մեր  հանրապետությունում  սոցիալական  արդարադատության  ցածր  մակարդակի հիմնական  խնդիրներից  մեկը  բնակչության  փոքր  եկամուտ  ունեցող  խմբերի  համար անբավարար  սոցիալական  ապահովագրությունն է։

Շատ  քաղաքացիներ  չունեն  պատշաճ  բնակարանային, առողջապահական, կրթական  և այլ  անհրաժեշտ  ծառայություններից  օգտվելու հնարավորություն։

Սա  ստեղծում  է  մի  իրավիճակ,  երբ  նրանք  հայտնվում  են իրենց  հարմարավետության գոտուց  դուրս  և  չեն  կարողանում  իրացնել  իրենց  ներուժը։

Հայաստանի  Հանրապետության  սոցիալական  արդարության  մակարդակի  բարելավման առաջին  քայլը  բնակչության  բոլոր  խավերի  համար սոցիալական  ծառայությունների հասանելիության ընդլայնումն  է:  Պետությունը  պետք  է  ապահովի  բավարար ֆինանսավորում  ցածր  եկամուտ  ունեցող  քաղաքացիներին  օգնություն  ցուցաբերելու ծրագրերի ,ինչպես  նաև  անվճար  կրթություն  ու  բժշկական  օգնություն  ստանալու հնարավորություն  ընձեռելու  համար։

Երկրորդ  կարևոր  ասպեկտը  բնակչության  սոցիալապես  խոցելի  խմբերի  համար հասանելի  ենթակառուցվածքների  ստեղծումն  է։

Սա  ներառում  է  մատչելի  բնակարանաշինություն, տրանսպորտային  և  սոցիալական ենթակառուցվածքների  բարելավում, զբաղվածության  ծրագրերի  մշակում  և  փոքր բիզնեսին  աջակցություն։  Նման  միջոցառումները  կհեշտացնեն  ցածր  եկամուտ  ունեցող քաղաքացիների  կյանքը  և  կստեղծեն  պայմաններ  երկրի  տնտեսական  կյանքին  նրանց ակտիվ  մասնակցության  համար։

Բացի  այդ, անհրաժեշտ  է  բարելավել  կրթության  և  առողջ ապահության  որակը։

Հասանելի  և  որակյալ  կրթությունը  սոցիալական  շարժունակության  և  կենսամակարդակի  բարելավման  հիմքն  է։  Բժշկական  պատշաճ  օգնությունը,  իր  հերթին,  երաշխավորում  է  բնակչության  առողջության  պահպանումը  և  նրա  կենսական ցուցանիշների  բարելավումը։ Միայն  պետության,  հասարակական կազմակերպությունների  և   քաղաքացիների  համատեղ  ջանքերով  կարելի  է  հասնել սոցիալական  արդարության  ավելի  բարձր  մակարդակի  և  ապահովել  յուրաքանչյուր մարդու  բարեկեցությունը։

Հայաստանում  սոցիալական  արդարության  հարցերի  լուծումը  հասարակության  կայուն զարգացման  կարևոր  գործոն  է։

Խնդիրը  լուծելու  համար  անհրաժեշտ  է  ընդլայնել  սոցիալական  ծառայությունների հասանելիությունը,  ստեղծել  բարենպաստ  ենթակառուցվածքներ  ցածր  եկամուտ  ունեցող քաղաքացիների  համար, ինչպես  նաև  բարելավել  կրթության  և  առողջապահության որակը։

Սոցիալական  արդարության  ցածր  մակարդակը  բացասաբար  է  անդրադառնում հասարակության  զարգացման  վրա։

Անհրաժեշտ  է  անընդհատ  աշխատել  սոցիալական  արդարության  մակարդակի բարձրացման  ուղղությամբ, որպեսզի  Հայաստանի  Հանրապետության  յուրաքանչյուր քաղաքացի  ունենա  հավասար  հնարավորություններ  և  ապրի  արժանապատիվ  կյանքով»։