Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը խորհուրդ է տալիս լրագրողներին կամ խնդրում նրանցից, որ ավելի մասնագիտորեն նայեն արտաքին քաղաքական հարցերին, ոչ թե էմոցիոնալ ընդունեն դրանք, մասնավորապես, ըստ նրա, Նազարբաևի կողմից Ալիևի նամակը կարդալը պետք չէ լուրջ ընդունել, պետք չէ խառնվել իրար:
Նրա մոտ նաեւ տպավորություն է ստեղծվում, որ լրագրողները շատ կցանկանային, որ մաքսակետ դրվեր Հայաստանի ու Արցախի միջև, որպեսզի լուրերի վերնագրերը աղմկահարույց ստացվեին:
«Ինչո՞ւ են ձեր հարցերը բացասական, դուք դրանով ազդում եք ներդրումային ոլորտի վրա, գործարար միջավայրի վրա»,- ասաց նախարարը:
Հարցին` ուրեմն լրագրողնե՞րն են միայն, որ բացասաբար են ազդում ներդրումային միջավայրի վրա, նախարարը պատասխանեց. «Նաև դա` երբ մարդ առավոտյան արթնանում է, և նրան միայն բացասական էմոցիաներով են կերակրում, նա չի ուզենա ներդրումներ անել: Չէ՞ որ լրագրողներն են հոգևոր ու մտավոր սունդ տվողը»: