Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․
«Այսօր Շիրակի մարզի բնակիչների համար ամենահրատապ խնդիրներից է մեր հասարակության սոցիալական արդարության հարցը:
Սոցիալական արդարությունը ենթադրում է արդար հարաբերություններ քաղաքացիների միջև․ յուրաքանչյուրի համար հավասար հնարավորությունների առկայություն, որը չափվում է բարեկեցության բաշխման արդար չափանիշներով, որոնք սահմանվում են որպես քաղաքացիների, սոցիալական խմբերի և անհատների նյութական, ֆինանսական, սոցիալական և հոգևոր օգուտների ապահովում:
Ելնելով հայ ժողովրդի ավանդական արժեքներից և մտածելակերպից՝ նրա ազգային գաղափարի կարևորագույն արժեքներից է սոցիալական արդարության վրա հիմնված հասարակության, ուժեղ և տնտեսապես բարեկեցիկ պետության կառուցումը, որն իր քաղաքացիներին ապահովում է արժանապատիվ կյանքով և իրենց քաղաքացիական շահերի իրականացմամբ։
Այսօր այցելել էի Անի հանայնքի սահմանամերձ մի քանի բնակավայրեր։
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր գյուղերը ներկայումս գտնվում է խորը ճգնաժամի մեջ։ Երիտասարդության զանգվածային արտագաղթը գյուղից քաղաքներ, գյուղական բնակավայրերի նկատմամբ պետության հավասարակշռված քաղաքականության պակասությունը, աշխատանքի, սոցիալական արդարության և վերջապես գյուղուղական համայնքում ապրելու հեռանկարի բացակայությունն առիթ են տալիս մեզ ևս մեկ անգամ մտածել մեր ապագայի և ստեղծված իրավիճակի մասին։
Այսօր շատ ու շատ խնդիրների առաջ գյուղացին կարելի է ասել մնացել է մեն մենակ։ Շիրակի մարզի գյուղական համայնքներում խնդիրները բազմաթիվ են։ Սոցիալական, առողջապահական, տնտեսական, գյուղատնտեսական, կրթական շատ հարցեր մնում են չլուծված։
Եթե գոնե այս խնդիրների մի մասը լուծվեն, ապա կարելի է վստահաբար ասել, որ գյուղը դեռ կապրի իր երկրորդ ծնունդը և զարկ կտա երկրի զարգացմանը: Բայց ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ գործող իշխանությունը պարզապես ձեռք չի մեկնում հասարակ գյուղացիներին․․․ Այսօրվա շրջայցից նորից ու նորից պարզ դարձավ, որ հասարակ ժողովուրդը սոցիալական արդարություն չպետք է սպասի ՔՊ-ական իշխանությունից։ Եւ ինչպես միշտ հասարակ գյուղացին հույսը դնում է սեփական ուժերի վրա․․․»։