Փոխարժեքներ
06 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.46 |
EUR | ⚊ | € 440.99 |
RUB | ⚊ | ₽ 4.8093 |
GBP | ⚊ | £ 519.97 |
GEL | ⚊ | ₾ 141.93 |
Դա մեկնել է Էստոնիա՝ Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելուց առաջ՝ վերահաստատելու իր հավատարմությունը Արեւմուտքին, գրում է «Հրապարակ» թերթը՝ վկայակոչելով քպ-ի շրջանակներում շրջանառվող խոսակցությունները։ Պարբերականը պնդում է՝ Էստոնիա կատարած այցով դա փորձել էԲրյուսելին ազդանշան ուղարկել, որ ինքը ստիպված է մայիսի 9-ին մեկնել Մոսկվա, որպեսզի «կանխի Ռուսաստանի կողմից հնարավոր հարվածը»: Հայտնի է՝ եվրոպական դիվանագիտության ներկայիս ղեկավար, ոչ վաղ անցյալում Էստոնիայի արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը ամեն տեսակ անախորժություններով էր սպառնում մոսկովյան շքերթի հյուրերին (ներառյալ ԵՄ-ին անդամակցելու պոտենցիալ նորակոչիկներին)։
Ռուսաստանի հետ հարաբերւթյունները հիմնվում են եւ պետք է հիմնված լինեն փոխադարձ շահերի վրա, ասել է վովաեւիչը, լինելով Տալլինում։ Երեւանում ձգտում են հավասարակշռված արտաքին քաղաքականութայն՝ պահպանելով կառուցողական հարաբերություններ բոլոր միջազգային գործընկերների, այդ թվում՝ տարածաշրջանի հարեւանների հետ, ինչպես նաեւ ցանկանում են «խորացնել հարաբերությունները Եվրոպական Միության հետ»: ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչի կարծիքով՝ նիկլորի այցը Էստոնիա ռեւերանս է երիտեվրոպացիների համար եւ երկու աթոռի վրա նստելու փորձ: Ռուս-ամերիկյան բանակցություններում պահպանվող անորոշության պայմաններում Երեւանում ստիպված են հավասարակշռել, որպեսզի չհայտնվեն «կոտրած տաշտակի առջեւ»։
Վիզաների ազատականացման ոչ երերուն, ոչ էլ կտրուկ սկսված գործընթացը կավարտվի ընդունելի ժամկետներում, ինչին կնպաստի նաեւ վերջերս ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին աղմկահարույց օրենքը: Նույն տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաեւ ապրիլի վերջին ներքին գործերի նախարարուհու ստորագրած պայմանագիրը ֆրանսիական IDEMIA ընկերության հետ, որը կոչված է Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրմանն ու սպասարկմանը: Նախարարի խոսքով՝ բանակցությունների նախնական փուլը բավականին երկար էր, սակայն այժմ հայ քաղաքացիների համար պետք է ակնկալել ամենադրական հետեւանքները: Պետք չէ կասկածել՝ իրականում խոսքը գնում է արեւմտյան գործընկերներին քաղաքացիների անձնական տվյալների նկատմամբ գրեթե լիակատար վերահսկողություն փոխանցելու մասին։ Ավելին Հայկական վենդետան գրում է՝ Էստոնիայում «կոմունիստական ռեժիմի զոհերին» երկրպագելու եւ արարողակագային հանդիպումների ծխածածկույթի հետեւում թաքնված էր միանգամայն պրագմատիկ նպատակ՝ հասարակության թվային վերահսկողության եւ բնակչության ուղեղների թարթման «լավագույն» պրակտիկայի ուսումնասիրություն։ Հայտնի է դարձել՝ E-Estonia տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքին նիկլորին ծանոթանալուց հետո «կնքվի պայմանագիր՝ թվայնացման ամբողջ գործընթացը եւ ՀՀ քաղաքացիների էլեկտրոնային կառավարման կառուցվածքները»՝ նրանց անձնական տվյալները, վարքագիծը եւ այլն հայկական հարթակ փոխանցելու համար։ Կարելի է ենթադրել՝ արդեն ավելի քան 15 տարի Մերձբալթյան փոքր երկրում ակտիվորեն ներդրվող փորձը ակտիվորեն կներդրվի նաեւ Հայաստանում։ Էստոնիայի Տրին Ջոասաար կենտրոնի աշխատակից Սիգրիդ Հարյոն նիկլորին ներկայացրել է թվայնացման եւ էլեկտրոնային կառավարման կառուցվածքը, թվայնացման ոլորտում իրականացված եւ առաջիկա ծրագրերը, վերջինս էլ իր հերթին ուսանելի է համարել Էստոնիայում թվայնացման եւ էլեկտրոնային կառավարման ուղղությամբ տարվող աշխատանքը՝ հավելելով, որ պետական կառավարման համակարգի թվայնացումը Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է:
Էստոնական փորձի փոխանակման եւ համատեղ ծրագրերի իրականացման կարեւորությունն ակնհայտորեն նիկլորի կողմից հիշատակված չէ։ Հիմքեր կան ենթադրելու՝դրա կառավարության աշխատակազմում էստոնական կենտրոնը դիտարկում են որպես պետական մարմինների գործունեության թվայնացման, էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ստեղծման, անձնական տվյալների մշակման եւ այլ նախագծերի իրականացման գլխավոր կապալառու: Նախատեսվում է ներգրավել էստոնացի մասնագետների՝ հասարակության վրա ազդեցություն գործելու հայեցակարգի մշակման եւ այսպես կոչված «ապատեղեկատվության» դեմ պայքարի համար, որը, հայաստանյան գործող իշխանության տրամաբանությամբ, բխում է բացառապես Ռուսաստանից: Ավելին, վարպետապետն իբր ցանկություն է հայտնում, որ կենտրոնը տեղեկատվական ռազմավարություն մշակի «իրական Հայաստան» գաղափարախոսության հետագա առաջխաղացման համար, որը դեռ, մեղմ ասած, պատշաճ ըմբռնման չի հանդիպում հայ հասարակության մեջ: 2026 թ-ի Հայաստանում պետք է տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ (իսկ ձեռքի հետ էլ, հնարավոր է, նաեւ նոր Սահմանադրության հանրաքվե, ինչպես դա պահանջում են Բաքվում), եւ իշխանությունները նախապես մտահոգվել են քաղաքացիների ուղեղները ճիշտ ուղղությամբ լվանալու անհրաժեշտությամբ։ Հայտնի է՝ մանիպուլյատիվներին հասարակությունն ավելի հեշտ է կառավարել։
Թվում է, թե հայերի եւ էստոնացիների միջեւ մի փոքր ընդհանրւթյուն կա, սակայն պետք է խոստովանել, որ ինչ վերաբերում է «սխալ» անցյալից հրաժարվելուն, սլաքները «հանցավոր կոմունիստական ռեժիմի» տեղափոխելուն՝ էստոնացիները ճանաչված վարպետներ են։ Վերջին ամիսներին Բալթյան երկրում ակտիվ պայքար է ծավալվել խորհրդային հուշրձանների դեմ, այնպես որ չի բացառվում, որ ոչ այնքան հեռավոր ապագայում այս խայտառակ պրակտիկան փորձեն տեղափոխել հայկական հող: Եվ ով գիտի, արդյոք ոչ հեռու հեռանկարում ներգրավված շրջանակները չեն խոսի Հայաստանում Բալթյան օրինակով հերթական ՛ռուսական օկուպացիայի թանգարանի» ստեղծման մասին։
Մինչդեռ, վարչապետը կայցելի Շվեդիա, որտեղ (համարձակվենք ենթադրել) կծանոթանանք ոչ միայն թվային վերահսկողության, այլեւ միգրացիոն հոսքերի կարգավորման լավագույն պրակտիկային եւ չի բացառվում, որ քննարկի համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում։ Հիշեցնենք՝ չնայած հինգ ատոմակայանների եւ ուրանի սեփական պաշարների առկայությանը, մինչեւ վերջերս շվեդները փորձում էին հրաժարվել «խաղաղ ատոմից», չնայած, մի քանի տարի առաջ նրանք վերադարձան ատոմային էներգիայի զարգացման գաղափարին, եւ մինչեւ 2040 թ-ը նրանք նախատեսում են ամբողջովին անցնել դրան: 2024 թ-ին Ստոկհոլմը եւ Վաշինգտոնը պայմանավորվել են համագործակցության մասին՝ նպատակ ունենալով «ներդրում ունենալ նոր միջուկային էներգիայի զարգացման գործում»։ նիկլորն առանձնապես չի թաքցնում՝ ինքն ու իր կառավարությունը ուշադրություն են դարձնում Ռուսաստանին այլընտրանքային խաղացողներին, որոնք կարող են իրենց ներդրումն ունենալ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Փետրվարի վերջին ճանաչողական այցով Մեծամորի ատոմակայան էր այցելել շվեդական պատվիրակությունը՝ Երեւանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորությամբ: ՀԱԷԿ-ի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, քննարկվել են փորձի փոխանակման հեռանկարները, ինչպես նաեւ էներգետիկայի ոլորտում նորարարական տեխնոլոգիաների կիրառման հարցեր: Կայանի տնօրեն Մ.Վարդանյանը ներկայացրել է երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ընթացիկ գործընթացները: Քննարկվել են նաեւ Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի հետ կապված հարցեր եւ կարեւորվել շվեդական առաջատար տեխնոլոգիաների ներուժի կիրառումը: Ընդգծվել է՝ դիվանագիտական եւ գործարար կապերի խորացումը կարող է նպաստել էներգետիկայի եւ ատոմային արդյունաբերության ոլորտներում հայ-շվեդական համագործակցության ընդլայնմանը»:
Տիգրան Բաղրամյան
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի