կարևոր
4366 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-18 11:31
Քաղաքական

Բոլթոնի պլանն ու թուրքական վեկտորը. Անդրանիկ Թևանյան

Բոլթոնի պլանն ու թուրքական վեկտորը. Անդրանիկ Թևանյան

Հայաստանն ու Արցախը չդադարող ցնցումների մեջ են, քանզի մեր երկիրը դարձել է աշխարհաքաղաքական կռվախնձոր։ Օրվա իշխանությունն արտաքին քաղաքական վեկտոր է փոխում։

Այդ վեկտորը ոչ թե արևմտյան է (ինչպես ընկալում են ոմանք կամ ինչպես քարոզվում է), այլ թուրքական։

Հակառուսականությունն իրականում պրոթուրքականությունն է։ Պարզապես դա քողարկելու համար անունը դնում են արևմտյան, որպեսզի հեշտ վաճառեն։ Այդ «արևմտյան վեկտոորի» անվան տակ տեղի է ունենում թուրքական բոլոր նախապայմանների բավարարում, այդ թվում՝ հայկական ինքնության ու հոգևոր–մշակութային ժառանգության մերժման տեսքով։

Ի դեպ, տխրահռչակ Բոլթոնը հենց դա էր պահանջում 2018–ին։ Սրանք պարտաճանաչորեն կատարում են ստացած ցուցումները։

Անդրանիկ Թևանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր