կարևոր
634 դիտում, 57 րոպե առաջ - 2026-10-19 13:07
Հասարակություն Քաղաքական

Թող գալիք սերունդները շարունակեն կրել այն գաղափարներն ու արժեքները, որոնցով հիմնադրվել է ՀՅԴ ՆԱՈՒՄ-ը․ Վարդան Գալստյան

Թող գալիք սերունդները շարունակեն կրել այն գաղափարներն ու արժեքները, որոնցով հիմնադրվել է ՀՅԴ ՆԱՈՒՄ-ը․ Վարդան Գալստյան

Այսօր լրանում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական Միության 36-ամյակը։ Այդ առիթով ներկայացնում ենք ՀՅԴ ՆԱՈՒՄ Վարչության ներկայացուցիչ, Քաղաքական և ընտրական փորձագիտությունների միջազգային ասոցիացիայի (IAPEE) անդամ Վարդան Գալստյանի անդրադարձը։

«Այսօր իմ հարազատ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հիմնադրման 36-ամյակն է։

1990 թվականի հիմնադրված մեր միությունը ձևավորվեց ազգային զարթոնքի և պատմական բեկումնային իրադարձությունների շրջանում՝ իր անունը կրելով հայ մտավորական, մանկավարժ, հասարակական և ազգային գործիչ Նիկոլ Աղբալյանից։

Անցած 36 տարիները միայն ժամանակի պատմություն չեն։ Դրանք գաղափարական դաստիարակության, ազգային ինքնության պահպանման, կրթության ու գիտելիքի տարածման, հասարակական-քաղաքական կյանքին մասնակցության և հայրենիքին անմնացորդ ծառայելու տարիներ են։

Միության պատմությունն անքակտելիորեն կապված է նաև Արցախյան ազատագրական պայքարի հետ, որին մասնակցել են բազմաթիվ աղբալյանականնոր՝ իրենց ներդրումն ունենալով հայրենիքի պաշտպանության գործում։

Տարիների ընթացքում միությունը շարունակել է իր առաքելությունը՝ համախմբելով երիտասարդներին, ձևավորելով ազգային մտածողություն, զարգացնելով քաղաքական գիտելիքներն ու քաղաքացիական պատասխանատվությունը։ Այսօր էլ այդ ճանապարհը շարունակվում է կրթական ծրագրերով, գիտաժողովներով և երիտասարդական զանազան նախաձեռնություններով։

Թող գալիք սերունդները շարունակեն կրել այն գաղափարներն ու արժեքները, որոնցով հիմնադրվել է միությունը, արժանի լինեն նախորդ սերունդների անցած ճանապարհին և իրենց գիտելիքով, աշխատանքով ու նվիրումով ծառայեն ազգային նպատակներին։

Շնորհավոր հիմնադրման 36-ամյակդ, սիրելի՛ ՆԱՈՒՄ։

Աղբալյանական լինելը պատիվ է։

P.S. Առաջարկում եմ ևս մեկ անգամ դիտել միության հիմնադրման և անցած ճանապարհի մասին պատմող, ՆԱՈՒՄ 35 ամյակին նվիրված ֆիլմը»։