|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Պարզ դարձավ, որ Դուք արտաքին հարաբերությունների ոլորտում փորձ չունեք, եթե չասենք ընդհանրապես որևէ առնչություն չունեք:
Արտաքին աշխարրհի հետ Ձեր միակ կապը թերևս այն է, որ եղել եք Մնակոյում և, կարծես , տիրապետում եք 4 օտար լեզուների, և այսքանով հանդերձ դուք հավակնում եք այդպիսի բարձր պաշտոնի՝ ԱԺ Արտաքին հարաբերություների հանձնաժողովի նախագահ, Պետք է կարողանալ ԵԽԽՎ տարբերել, ասենք, Եվրատեսիլից, կրո՞ղ եք, ասում են նաև լավ դիջեյ եք, սա լրիվ առանց սարկազմի եմ ասում, բայց կարո՞ղ եք ձեր դիջեյական կարողություններն օգտագործել ԵԽԽՎ-ում, ախր ցավոք պետք չեն գալու այնտեղ: Այսպես իր հարցադրումն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իծխանական թեկնածույին ուղղեց «Հայաստան» խմբակցությունից Արեգնազ Մանուկյանը՝ չմոռանալով ամենակարևորը՝ Արդյո՞ք Դուք ընդհանրապես տիրապետում եք Արցախի խնդրին թե ոչ և արդյո՞ք համամիտ եք Փաշինյանի հետ, որ Արցախը Հայստանն է և վերջ, չէ՞ որ սրա հետևանքով ինքնորոշման հարցը վերաճեց տարածքային վեճի:
«Տիկին Մանուկյան, Դուք ինձ ձեր հարցով ուղղակլի տապալեցիք, շնորհակալություն, անցնենք հաջորդ հարցին»,-կարճ պոռթկաց Էդուարդ Աղաջանյանը: