Միասին կարող ենք
կարևոր
811 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-14 11:33
Քաղաքական

Բոլոր դատական գործերն էլ փուչիկ են, որոնցով Փաշինյանի իշխանությունը փորձում է ճնշել ինձ և շեղել ուշադրությունս․ Հոխիկյան

Բոլոր դատական գործերն էլ փուչիկ են, որոնցով Փաշինյանի իշխանությունը փորձում է ճնշել ինձ և շեղել ուշադրությունս․ Հոխիկյան

Հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է․

«Մայիսի 8

Մայիսի 12

Մայիսի 15

Մայիսի 19

Հունիսի 3

Սրանք առաջիկա 15 օրվա դատական նիստերն են, որոնցում այս կամ այն կերպ ինձ ներքաշել են։ Եվ այսպիսի պատկերը ամեն ամիս է։

Իմ համոզմամբ, դրանք քաղաքական հետապնդման նպատակ ունեն, քանի որ նախաձեռնվել են Ալեն Սիմոնյանի, Խաչատուր Սուքիասյանի, ԲԴԽ-ի, Քննչական կոմիտեի, Դանչիկի, Նիկոլ Փաշինյանի երբեմնի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի կողմից և այլն։

Բոլոր դատական գործերն էլ հիմքում փուչիկ են, չունեն որևէ լուրջ հիմք, բայց տարիներ շարունակ դրանցով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է դատական համակարգի միջոցով ճնշել ինձ և շեղել ուշադրությունս։

Այս ընթացքում ինձ արգելվեց ազատ տեղաշարժվել, արգելանքի տակ դրվեց իմ ունեցվածքը, սառեցրին բանկային հաշիվներս, տանս նկատմամբ իրավունքներս, բայց իշխանության մոտ չի ստացվել ինձ ծնկի բերել կամ ստիպել տանել իրենց թիմ, ինչպես բազում անգամներ առաջարկել են և ստացել երեք մատի կոմբինացիա։

Այս 5 տարիների ընթացքում ինձ քաղաքական սկզբունքային աջակցություն եղել է միայն «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Գառնիկ Դանիելյանի և Ասպրամ Կրպեյանի կողմից։ Նիկոլի հետ իմ դատական պայքարը հետևողականորեն լուսաբանել են «Երկիր.ամ» կայքը, Գագիկ Հարությունյանը և Հովհաննես Իշխանյանը, իսկ իրավաբանական աջակցություն ցուցաբերել են Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, փաստաբաններ Վրեժ Խաչիկյանը և Լուսինե Վիրաբյանը։

Փաստաբան Լուսինե Վիրաբյանը այն հարգարժան անձն է, ով 5 տարվա մեջ մշտապես կռվել է առաջին ճակատում' հանուն իմ իրավունքների պաշտպանության և իմ ազգային ճշմարտության։

Մայիսի 19 -ին դատարանը կարող է իմ նկատմամբ վերդիկտ կայացնել «Լապշինի գործի» հետևանքներով, երբ ես բացահայտել էի հազարավոր զոհերի գնալով Արցախը հանձնելու նիկոլական պլանը դեռևս 2019-ի ամռանը, բայց իշխանությունը դա համարում է կեղծիք և չի մարսում իմ բացահայտումները, իսկ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է ասել' կա՞ մի դատավոր, որ համարձակվի իր ասածը չանել։

Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ վստահ լինեք, եթե նույնիսկ ինձ ազատազրկեն, իմ գաղափարներում ոչինչ չի փոխվելու։ Իմ կռիվը հայրենիքի ազատագրության համար է և կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կան թուրքեր ու նրանց ծառայող թուրքացած հայեր։

Երբեք, երբեք ու երբեք չհանձնվեք»։