Փոխարժեքներ
28 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.46 |
EUR | ⚊ | € 441.92 |
RUB | ⚊ | ₽ 4.7305 |
GBP | ⚊ | £ 519.38 |
GEL | ⚊ | ₾ 141.7 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լիակատար հրադադար է պահանջում ։ Սակայն դա բարդ է, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Լրագրողները Լևիթին խնդրել են մանրամասնել Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը Վատիկանում։ Մասնավորապես, նրա մասին, թե արդյոք այս հանդիպումը փոխե՞լ է բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակը։
«Նախագահն ինքը խոսեց դրա մասին երեկվա հանդիպումից հետո, երբ պատասխանեց լրագրողների հարցերին Air Force One-ի ինքնաթիռում։ Նա ավելի ու ավելի հիասթափված է զգում երկու երկրների առաջնորդներից։ «Նա ցանկանում է հասնել մշտական հրադադարի», -հայտարարել է Լևիթը։
Նա միաժամանակ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հայտարարել է ժամանակավոր հրադադարի մասին։
«Նախագահ Թրամփը հստակեցրել է, որ մշտական հրադադար է ցանկանում։ Նախևառաջ՝ դադարեցնել սպանությունները, դադարեցնել արյունահեղությունը, և չնայած նա լավատեսորեն է տրամադրված համաձայնության հասնելու հարցում, նա նաև իրատես է», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։
Ըստ նրա՝ Թրամփի և Զելենսկու հանդիպումը ցույց է տալիս, որ նա մեծ ջանքեր և ժամանակ է ներդնում հրադադարի համար։ Քանի որ Թրամփը ցանկանում է լինել «խաղաղության նախագահը», ինչպես որ եղել է իր առաջին ժամկետում։