|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, երբ ճիշտ պահը լինի: Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան-Պիեռը:
«Մարդիկ հարցնում են, թե երբ Բայդենը կհանդիպի նախագահ Պուտինի հետ: Նախագահ Բայդենը կհանդիպի նախագահ Պուտինի հետ, երբ ճիշտ պահը լինի: Նախագահ Բայդենը և նախագահ Պուտինը տարբեր տեսակետ ունեն իրենց երկրների վերաբերյալ: Բայց նրանք համաձայն են, որ մենք պետք է շարունակենք փնտրել միասին աշխատելու մեթոդները, դա բխում է մեր երկուստեք շահերից»,- ասել է Ժան-Պիեռը` որպես օրինակ բերելով ռազմավարական-հարձակողական զենքի կրճատման և սահմանափակման միջոցառումների ռուս-ամերիկյան պայմանագիրը, որը երկարաձգվել է փետրվարին։