|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
ԱՄՆ իշխանությունները կանխատեսում էին, որ Մոսկվան կարտաքսի 60 ամերիկացի դիվանագետների: Այդ մասին ասվում է Սպիտակ տան պաշտոնական հայտարարությունում. հայտնում է Корреспондент-ը:
Ըստ Սպիտակ տան` Մոսկվայի որոշումը նշանակում է ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա վատթարացում: Ըստ ամերիկյան կողմի` Մոսկվան որոշել է մեկուսացնել իրեն:
Նշենք, որ այդ քայլն արվել է ի պատասխան ԱՄՆ-ի` 60 ռուսաստանցի դիվանագետների արտաքսելու որոշման` կապված ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ: ԱՄՆ-ը գնացել էր այդ քայլին` ի նշան համերաշխության Լոնդոնի հետ, որը Մոսկվային է մեղադրում Սկրիպալի թունավորման մեջ: