|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սպիտակ տունն արձագանքել է իր կայքում Խոջալուի դեպքերի վերաբերյալ ադրբեջանական կողմի ձեռնարկած ստորագրահավաքին:
Սպիտակ տան կայքում` ստորագրահավաքների բաժնում, տեղադրվել է հետևյալ հաղորդագրությունը. «Միացյալ Նահանգները խորը ափսոսանք է հայտնում Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի ընթացքում զոհերի կապակցությամբ: Դա մեզ հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ռազմական լուծում լինել չի կարող, և որ միայն խաղաղ կարգավորումը կարող է տարածաշրջանում կայունություն, հաշտություն և բարգավաճում հաստատել: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր` ԱՄՆ-ը հակված է երկու երկրների հետ համագործակցության` խաղաղության հասնելու համար»:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ նախագահի կողմից այս թեմայի վերաբերյալ հայտարարություն չի լինելու: