Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Ուկրաինական զորքերի դուրսբերումը Ռուսաստանի կազմում գտնվող Դոնբասի և Նովոռոսիայի շրջանների տարածքներից անհրաժեշտ է Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Ըստ ТАСС-ի՝ դրա մասին ֆրանսիական Le Point հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե Ուկրաինան դուրս բերի իր զորքերն այդ չորս շրջաններից, ապա այո»,- ասել է նա՝ պատասխանելով Le Point-ի թղթակից Անն Նիվայի հարցին, թե արդյոք հակամարտությունը կավարտվի, եթե այդ պայմանը կատարվի։
Նա հիշեցրել է, որ այդ շրջանները ամրագրված են Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությամբ՝ որպես դրա անբաժանելի մասեր։ Պեսկովը նշել է նաև, որ ներկայում այդ շրջանների որոշ տարածքներ դեռ օկուպացված են Կիևի ռեժիմի կողմից։
«Հանրաքվեների արդյունքում այդ տարածքներն ընդգրկվել են Ռուսաստանի Դաշնության վարչական սահմաններում, մեր տեսանկյունից դա և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո իրավիճակ է»,-ասել է Պեսկովը։