|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել ավելի ինտենսիվ ջանքեր գործադրել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար: Նախօրեին Աբու Դաբիում ավարտվել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների առաջին փուլը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Թշնամական գործողությունները միշտ վնասում են քաղաքացիական բնակչությանը՝ խորացնելով ժողովուրդների միջև եղած անջրպետը և հետաձգելով արդար և երկարատև խաղաղությունը։ Խնդրում եմ բոլորին ավելացնել իրենց ջանքերը՝ այս պատերազմը դադարեցնելու համար»,-ասել է պապը իր ավանդական կիրակնօրյա քարոզից հետո։
«Աղոթենք Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և ամենուր խաղաղության համար, որտեղ պայքարում են ոչ ժողովուրդների շահերից ելնելով։ Խաղաղությունը կառուցվում է ժողովուրդների շահերը հարգելով»,-հավելել է նա՝ դիմելով հավատացյալներին։
Հունվարի 23-ին Աբու Դաբիում կայացել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների անվտանգության հարցերով եռակողմ խորհրդակցությունների առաջին օրը: Հունվարի 24-ին կայացավ երկրորդ հանդիպումը: Ռուսական բանակցային խումբը գլխավորում էր ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։
Եռակողմ աշխատանքային խմբի Ուկրաինական մասի ղեկավար է եղել ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը:
Reuters գործակալությունը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել է, որ բանակցությունների հաջորդ փուլի սկիզբը նախատեսված է Աբու Դաբիում փետրվարի 1-ին: