|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ԱՄՆ-ը մտադիր է մեղմել Իրանի դեմ պատժամիջոցները միայն այն բանից հետո, երբ երկիրը վերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (JCPOA), որը նախատեսված է Թեհրանի միջուկային զարգացումների շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ՝ խոսելով նախագահ Ջո Բայդենի գլխավորած ամերիկյան նոր վարչակազմի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանը Բլինքենին հարցրել է, թե պատրա՞ստ է հավաստիացնել ԱՄՆ օրենսդիր մարմնին, որ ԱՄՆ ներկայիս կառավարությունը «մինչև Իրանի դեմ պատժամիջոցների մեղմումը», ակնկալում է տեսնել Թեհրանի «համապատասխանությունը JCPOA-ին»:
«Այո»,- հակիրճ պատասխանել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:
Շերմանը նաև հարցրել է՝ կարո՞ղ է երաշխավորել, որ Վաշինգտոնը զիջումներ չի անի՝ պարզապես բանակցություններ կազմակերպելու համար ԱՄՆ և Իրանի պաշտոնյաների միջև: «Այո, կարող եմ»,- վստահեցրել է Բլինքենը: