կարևոր
2638 դիտում, 21 ժամ առաջ - 2025-04-11 23:58
Աշխարհ

Թրամփի հատուկ ներկայացուցիչը նշել է Ուկրաինայում հրադադարի հասնելու ամենաարագ ճանապարհը

Թրամփի հատուկ ներկայացուցիչը նշել է Ուկրաինայում հրադադարի հասնելու ամենաարագ ճանապարհը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարի հասնելու ամենաարագ ճանապարհը այն ռազմավարությանն աջակցելն է, որը Ռուսաստանին Ուկրաինայի չորս արևելյան շրջանների նկատմամբ սեփականության իրավունք կտա։

Մոսկվայի հետ բանակցություններ վարող Ուիտկոֆը ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Ըստ Ուիտկոֆի, Ուկրաինայում հրադադարի հասնելու ամենաարագ ճանապարհն այն ռազմավարությանն աջակցելն է, որը Ռուսաստանին սեփականության իրավունք կտա Ուկրաինայի արևելյան չորս շրջանների նկատմամբ, որոնք անցել են Ռուսաստանի վերահսկողության տակ, Reuters-ին են հայտնել ԱՄՆ երկու պաշտոնյա և իրավիճակին ծանոթ հինգ մարդ: