կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-15 14:36
Աշխարհ

Բայդենը նշել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու պայմանները

Բայդենը նշել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու պայմանները

Ուկրաինայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք կախված է կոռուպցիայի դեմ նրա պայքարից. երկուշաբթի՝ հունիսի 14-ին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած ճեպազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Ուկրաինան կդառնա՞ ՆԱՏՕ-ի մաս, թե՞ ոչ՝ կախված է ոչ թե ինձանից, այլ ամբողջ միությունից, բայց ես գիտեմ մեկ բան՝ անհրաժեշտ է համոզել, և դա հեշտ չէ», - Սպիտակ տան ղեկավարին մեջբերում են ուկրաինական լրատվամիջոցները:

Բայդենը պարզաբանել է, որ Կիևին անդամակցելու խոչընդոտը կոռուպցիան է, այլ ոչ պատերազմը Դոնբասում: «Մենք պետք է ազատվենք կոռուպցիայից, բավարարենք այլ պահանջներ, որոնք դրված են, կատարենք ԱԳԾ-ն (ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագիր): Կարծում եմ, որ այստեղ դեռ պարզ չէ, թե ինչ իրավիճակ է»,- ասել է նա:

Իր հերթին, Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ ՆԱՏՕ-ն դեռ չի տրամադրում անդամակցության գործողությունների ծրագիր, քանի որ «չի ցանկանում Ռուսաստանին նման ազդանշան ուղարկել»: Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինան արդեն կատարել է բավարար թվով բարեփոխումներ՝ դաշինքին անդամակցելու համար. հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: