|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Իսրայելը Թուրքիային հասկացրել է, որ հարաբերությունների ջերմացում չի լինի, քանի դեռ չի փակվել Ստամբուլում ՀԱՄԱՍ-ի գրասենյակը, հաղորդում է իսրայելական Ynet կայքը: Իսրայելը դա դարձրել է Անկարա իր դեսպանին վերադարձնելու նախապայման:
Իսրայելը հայտարարել է, որ չի կարգավորի իր հարաբերությունները Անկարայի հետ, քանի դեռ նա չի փակել ՀԱՄԱՍ-ի գրասենյակը, որը փաստորեն գործում է որպես ռազմական թեւ, Ynet-ին հայտնել են Թել Ավիվում քաղաքական աղբյուրները:
Անկարայի եւ Թել Ավիվի միջեւ հարաբերությունները ավելի քան մեկ տասնամյակ լարված են եղել՝ սկսած 2010թ. Մավի Մարմարայի միջադեպից, երբ իսրայելցի զինվորները գրավեցին Գազայի հատված շարժվող «ազատության նավատորմը»` փորձելով ճեղքել դրա դեմ ուղղված շրջափակումը:
Երկու երկրներն էլ հետ են կանչել իրենց դեսպաններին 2018թ.։ Միեւնույն ժամանակ, քաղաքական ճգնաժամը չի ազդել տնտեսական, առեւտրային եւ զբոսաշրջային կապերի վրա: Փաստորեն, համագործակցությունն ընդլայնվել է, եւ Հայֆա նավահանգիստը դարձել է Թուրքիայի եւ արաբական աշխարհի (Հորդանանի միջոցով) առեւտրի առանցքային կետ: Երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը գերազանցում է 6 միլիարդ դոլարը: