|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Վատիկանին՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ընդունեք իմ ամենաանկեղծ ցավակցությունները Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ… Իր հովվապետության ընթացքում նա ակտիվորեն նպաստել է Ռուս Ուղղափառ և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միջև երկխոսության զարգացմանը, ինչպես նաև Ռուսաստանի և Սուրբ Աթոռի միջև կառուցողական փոխգործակցությանը»,- ասվում է հեռագրում։
Պուտինը նշել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը միջազգային մեծ հեղինակություն էր վայելում որպես քրիստոնեական ուսմունքի հավատարիմ սպասավոր, իմաստուն կրոնավոր և պետական գործիչ և մարդասիրության և արդարության բարձր արժեքների հետևողական պաշտպան։
Ռուսաստանի ղեկավարը հանգուցյալ պոնտիֆիկոսին անվանել է նշանավոր անձնավորություն և վստահեցրել, որ հավերժ կպահպանի նրա մասին ամենավառ հիշողությունը։
Հիշեցնենք՝ ապրիլի 21-ի առավոտյան 88 տարեկանում մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։