|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնել Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն, ֆուտբոլի լեգենդ, բրազիլացի Պելեի մահվան կապակցությամբ:
ՀՖՖ տարածած ցավակցական ուղերձում մասնավորապես նշված է.
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնում ողջ ֆուտբոլային աշխարհին այս անդառնալի կորստի կապակցությամբ»:
Պելեն (իսկական անունը ՝ Էդսոն Արանտիս դու Նասիմենտո) 1956-1977 թվականներին հանդես է եկել բրազիլական «Սանթոսի» եւ ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսի» կազմում, «Սանթոսի» հետ դարձել Է Բրազիլիայի հնգակի գավաթակիր, երկու անգամ նվաճել է Լիբերտադորեսի Գավաթը եւ Միջմայրցամաքային գավաթը ։ Բրազիլիայի հավաքականի կազմում Պելեն դարձել է աշխարհի միակ եռակի չեմպիոնը որպես խաղացող (1958, 1962, 1970) ։ Նա գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում. ֆուտբոլային կարիերայի ընթացքում Պելեն դարձել է ռեկորդային 1281 գոլի հեղինակ։