Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ցավակցություններն է հայտնել հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ: Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Պուտինն իր ցավակցություններն է հայտնում մեր հռչակավոր հետուխույզ Գոհար Վարդանյանի հարազատներին և մտերիմներին: Առանց Գոհար Վարդանյանի և նրա ամուսնու՝ Գևորգի, մեր աշխարհի պատմությունն այլ կերպ կարող էր ընթանալ: Այս մարդիկ իրենց հետքն են թողել մարդկության պատմության մեջ»,- նշել է Պեսկովը և հավելել, որ Պուտինը մտերիմ էր Գոհար և Գևորգ Վարդանյանների հետ:
Գոհար Լևոնի Վարդանյանը ծնվել էր 1926 թ. հունվարի 26-ին Գյումրիում: 1930-ականներին տեղափոխվել էին Իրան, որտեղ 16 տարեկանում անդամագրվել էր ապագա ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խմբին, ապա՝ մեծ ներդրում ունեցել 1943 թ. Թեհրանի կոնֆերանսի անվտանգությունն ապահովելու հարցում: ԽՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանն էլ մահացել էր 2012 թ.: