|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թվիթերյան իր էջում ցավակցություն է հայտնել Բելառուսի գործընկերոջ մահվան կապակցությամբ։
«Խորապես ցնցված եմ Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Վլադիմիրովիչ Մակեյի մահվան մասին լուրից։ Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում Վլադիմիր Վլադիմիրովիչի հարազատներին ու ընկերներին»,- ասված է գրառման մեջ։
Երեկ տեղեկացրել էինք, որ հանկարծամահ է եղել Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը:
64-ամյա դիվանագետի մահվան պատճառների մասին դեռ տվյալներ չկան։ Օրերս Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովը նրա համար վերջին միջազգային միջոցառումն էր: