Հռոմի Պապ Ֆրանցիսկոս իր ցավակցություններն է հայտնել Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանի և նրա հոր՝ Աբրահամ Պետոյանի սպանության կապակցությամբ:
« Ես մտերիմ եմ Սիրիայի Ղամիշլիի Հայ կաթոլիկների հետ, որոնք համախմբվել են իրենց ծխական քահանայի՝ Հայր Հովսեփ Պետրոսյանի հուղարկավորության համար: Նրան հոր հետ սպանել էին երեկ: Աղոթում եմ նրանց, նրանց ընտանիքների և Սիրիայի բոլոր քրիստոնյաների համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանցիսկոս Պապը: