| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի` արդեն նախկին նախարար Յուրի Վարդանյանը սխալ է համարում իրեն ուղղված այն հարցադրումները, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Վրաստանում դեսպան է նշանակվելու: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց. «Կնշանակվեմ, կիմանաք: Պետք չէ ժամանակից առաջ ընկնել: Երբ կլինի հրամանագիր, կիմանաք»:
Նա հերքեց լուրերը, թե ինքն իրեն հարմար չի զգացել նախարարի պաշտոնում: Վարդանյանը նշեց, որ իրեն լավ չեն հասկացել և խոսքը կտրել են ընդհանուր մտքից: «Ես ասել եմ, որ նախարար եղած ժամանակահատվածում ես ինձ այդպես չեմ զգացել, ինչպես սպորտսմեն եղած ժամանակ, բայց դա չի նշանակում, որ ես ինձ վատ եմ զգացել»,- ասաց նա:
Իր խոսքերը սխալ հասկանալու հետ կապված` Վարդանյանը պատմեց մի պատմություն. երբ Հռոմի պապը գնում է Լաս Վեգաս, և նրան հարց են տալիս. «Դուք գիտե՞ք, որ այստեղ հասարակաց տներ կան», Հռոմի պապը զարմացած հարցնում է. «Այստեղ հասարակաց տնե՞ր կան»: Եվ լրագրողները հանում են նյութից Հռոմի պապին ուղղված հարցը ու հրապարակում միայն Հռոմի պապի ասածը` գրելով, թե Հռոմի պապը հետաքրքրվում էր` արդյո՞ք Լաս Վեգասում հասարակաց տներ կան:
Մեր այն հարցին` արդյո՞ք նոր աշխատանքից առաջ հանգստանալու է, Յուրի Վարդանյանը պատասխանեց, որ ավելի շատ աշխատել է սիրում, քան ծովափին հանգստանալ: