Փոխարժեքներ
15 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.68 |
EUR | ⚊ | € 443.11 |
RUB | ⚊ | ₽ 4.7597 |
GBP | ⚊ | £ 517.3 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
«Ակցիայի նպատակը ճնշումներ գործադրելով արդյունքների հասնելն է, իսկ այն օրակարգային հարցերը, որոնք այսօր բարձրացնում են արցախցիները հավաքական առումով վերաբերում են ոչ միայն արցախի և արցախցիների կենսական խնդիրներին, այլ ուղղակիորեն առնչվում են Հայաստանին և ՀՀ անվտանգության հետ»,-ԱԳՆ-ի դիմաց Արցախից բռնագաղթածների կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ակցիայի մասնակիցները ՆԳՆ-ից պահանջում են պաշտպանել արցախցիների իրավունքները և բոլոր միջազգային ատյանների հետ աշխատելով օր առաջ տուն վերադարձնել Բաքվի բանտերում գտնվող հայ ռազմագերիներին։
Տիգրան Աբրահամյանը նշեց, որ նման ակցիաների հիմնական նպատակը պետք է լինի արդյունք ապոհովելը, ինչը նշանակում է, որ այն պետք է ունենա քայլերի հաջորդականություն՝ նպատակին հասնելու համար։
Հայտարարելով, որ հիմնական նպատակը պետք է լինի ՀՀ գործող իշխանությւոնների հեռացումը՝ Տիգրան Աբրահամյանն ասաց
«Իշխանությունների ներկայացրած արտաքին քաղաքականությունը հայ ժողովրդի շահերը չեն ներկայացնում, չեն ծառայեցնում հավաքական հայերի հետաքրքրություններին և բնականաբար այդ տեսանկոյւնից ՀՀԿ-ի համար որպես առաջնայնություն այս իշխանությունների փոփոխությունն է։ Ասաց Աբրահամյանը նկատելով, որ որևէ կոսմետիկ փոփոխություն, կամ իմիտացիա չի կարող հավաստի լինել»։