Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատերազմ, առաջին հերթին, չեն ուզում այն մարդիկ, ովքեր պատերազմին մասնակցել են և գիտեն՝ ինչ է պատերազմը՝ ըստ Yerkir.am-ի ասաց գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը «Հայաստան» դաշինքի հանդիպմանը Նոյեմբերյանի ընտրողների հետ։
«Նախ՝ պատերազմ չի սկսվելու, իսկ եթե սկսվելու էլ է, թող սկսվի։ Ովքեր երբեք չեն պատերազմել, անգամ բանակում չեն ծառայել, չգիտեն էլ, թե դա ինչ է, նրանք միայն խոսում են։ Մենք հիմա պետք է մեր մեջ տղամարդկություն գտնենք ու ասենք՝ ոչ մեկի առջև ծնկի չենք գալու, ոչ մեկից նորողություն չենք խնդրելու, մենք ամեն օր ավելի ուժեղ ենք դառնալու և արժանապատիվ ձևով ենք ապրելու այս աշխարհում»,- նշեց Խաչատուրովը։
Հայաստանի սահմանային իրավիճակի մասին նա ասաց՝ պատերազմով մեզ վախեցնում են, բայց այն չի սկսվի, ադրբեջանական բանակն էլ մեծ կորուստներ է կրել Արցախյան պատերազմում, հիմա մեր թշնամու բանակն էլ այդքան ուժեղ չէ։
«1992 թվական․ Նոյեմբերյան․ մի քանի տասնյակ ավտոմատներ, հսկայական սահման․ մենք դեռ Խորհրդային Միությունից չէինք ստացել զենք, Ադրբեջանն արդեն ստացել էր։ Բայց մենք չտվինք այդ բարձունքները, մենք պահեցինք այդ բարձունքները։ Նոյեմբերյանի ամեն բարձունքում արյուն է թափվել՝ ինչպե՞ս կարելի է այս ամենը մոռանալ»,- ասաց Յուրի Խաչատուրովը։
Մանրամասն՝ տեսանյութում․