Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյան ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Իշխանության թեզը՝ եթե հողերը չհանձնենք, զիջումների չգնանք, ապա պատերազմ կսկսի, այս վերջին 8 ամիսների ընթացքում տարբեր տրանսֆորմացիաների ենթարկվեց։
Այդ «հիմնավորմամբ» հանձնվեց Քարվաճառը, Ակնան, Քաշաթաղը, ավելի ուշ՝ Կովսականի, Սանասարի այն հատվածները, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական վերահսկողության տակ էին, ինչպես նաև Հադրութի շրջանի մի քանի գյուղեր։
Ընտրական այս փուլում, դրա տարբեր փոփոխություններով, այս թեզն օգտագործվում է մարդկանց համոզելու, թե՝ մենք չլինենք իշխանության, ապա ընդդիմությունը ընտրություններին հաղթանակի դեպքում նոր պատերազմ է լինելու։
Սա ոչ միայն հանրությանը ահաբեկելու, մոլորեցնելու ճանապարհով, հույզերի հիման վրա իրենց սև գործն անելու միտում ունի, այլ ճանապարհ է բացում տարածքային այլ կորուստների համար։
Հասարակության առողջ հատվածի համար այսօր իրար կշտամբելու, մեղադրելու ժամանակը չէ, պետք է հավաքել բոլոր ուժերը՝ մարդկանց ամենատարբեր գործիքներով բացատրելու, համոզելու, ասելու իրականությունը։
Դա կլինի հավաքների, ակցիաների, հարցազրույցների, թե տեղում հանդիպումների
ձևաչափով, կարևոր չէ, առաջնայինը մարդկանց ճիշտ իրողությունները, ճշմարտությունը հասցնելու գործառույթն է»։